Ֆրանսիայում սոցցանցերը գրառումը պետք է հեռացնեն մեկ ժամվա ընթացքում, այլապես նրանց հսկայական տուգանքներ են սպասում
Սոցիալական ցանցերը եւ առցանց-կոնտենտի այլ մատակարարները պետք է մեկ ժամվա ընթացքում իրենց հարթակներից հեռացնեն մանկապղծության եւ ահաբեկչության հետ կապված գրառումները, այլապես կտուգանվեն իրենց ամբողջ եկամտի մինչեւ 4%-ի չափով։ Համապատասխան օրենքն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանը, հայտնում է Reuters-ը։
Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը եւ Snapchat-ը, այլ «ակնհայտ անօրինական գրառումը» պետք է հեռացնեն 24 ժամվա ընթացքում։
Արդարադատության նախարար Նիկոլ Բելոուբեն խորհրդարանին հայտարարել է, որ օրենքը կօգնի նվազեցնել ատելության մակարդակը համացանցում։ «Մարդիկ կրկին կմտածեն նախքան կարմիր գիծն անցնելը, եթե նրանք գիտեն, որ պատասխանատվության ենթարկվելու մեծ հավանականություն կա»,- ասել է նա։
Խոսքի ազատության պաշտպանները քննադատության են ենթարկել նոր օրենքը։