Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության բանակցությունների օրակարգում. Զախարովա
Մոսկվան ուշադիր հետեւում է գերիների փոխանակման շուրջ Երեւանի եւ Բաքվի բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ հարցը մշտապես առկա է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների օրակարգում:
Նա հիշեցրել է, որ 2019 թվականին Մոսկվայում բանտարկյալներին հարազատների այցելությունների մասին որոշում է ընդունվել: Դրանից հետո Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեկական գերի են վերադարձրել: Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ մյուս գերիների փոխանակման հարցով բանակցությունները շարունակվում են: Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է դրանց ընթացքին: