Մոսկվայում մայիսի 15-ից կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների առկայութունը ստուգող անվճար թեստեր կանցկացվեն
Մոսկվայում տեղադրվել են արյան ավտոմատ անալիզատորներ կորոնավիրուսի հանդեպ հակամարմինները հայտնաբերելու համար, իսկ զանգվածային անվճար փորձարկումները կսկսվեն մայիսի 15-ին, ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Փորձարկման համար մոսկովյան կառավարությունը տեղադրել է արյան անալիզատորներ՝ ELISA մեթոդով կորոնավիրուսին հակամարմիններ հայտնաբերելու համար։ Ծրագրի իրականացումը զանգվածային է և անվճար», - գրել է Սոբյանինը իր պաշտոնական կայքում: