Իրանում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 2000 նոր դեպք․ IRINN
Իրանում վերջին մեկ ամսվա մեջ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 000 նոր դեպք, հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը: «Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի 2 102 նոր դեպք: Այս տվյալների հիման վրա վարակվածների թիվը հասել է 116 635-ի, միևնույն ժամանակ վերականգնվել է 9 186 մարդ», - ասել է Ջահանպուրը: Վերջին անգամ Իրանում 2 000-ից ավելի դեպք գրանցվել է ապրիլի 7-ին: Այնուամենայնիվ, նոր 2 102 վարակվածներից 80% -ի դեպքում ախտանիշները մեղմ դրսևորում ունեն: Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ։ ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվը հասել է 6 902-ի: