Նոր մանրամասներ Կուտոյանի ինքնասպանության գործից (տեսանյութ)
Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նշենք, որ դեպքից անցել է 4 ամիս , եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կուտոյանի հարազատները դիմել են Քննչական Կոմիտե եւ հայտնել , որ չեն ցանկանում՝ քննության ընթացքը հրապարակվի: Ինչեւէ, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը, ով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: ArmLur.am-ը զրուցեց դատավորի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Շարունակությունն՝ այստեղ