Արթուր Վանեցյանն այն գործիչը չէ, որ խուճապի մատնվի
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը վերջին շրջանում թեև շատ է շրջանառվում մամուլում, նույնիսկ տեղեկություններ հրապարակվեցին, որ նա հարցաքննության է կանչվել քննչական մարմինների կողմից, սակայն, նրան առընչվող բոլոր հարցերը այդպես էլ մնում են անարձագանք Վանեցյանի կողմից, քանի որ այլ նպատակ են հետապնդում: Օդում կախված հարցերն անարձագանք են մնում նաև այն պատճառով, քանի որ պարզ է, որ այս ամենն իրականացվում է Վանեցյանի շուրջ ինչ-որ ալիք սկսելու, նրա անունն այս կամ այն հարցի հետ կապելու համար: Այս ամենը լավ իմանալով է, որ ԱԱԾ նախկին տնօրենը որևէ հարցադրման չի պատասխանում և զերծ է մնում իր անձի շուրջ հյուսվող ավելորդ շահարկումներին տեղի տալուց: Դա է պատճառը, որ քաղաքական հայտ ներկայացրած Վանեցյանը չի ցանկանում անդրադառնալ իր անվանն առնչվող խոսակցություններին կամ օդում կախված լուրերին, քանի որ նա այն գործիչը չէ, որ նման երևույթներից խուճապի մատնվի և փորձի հասարակությանը հակառակը ապացուցել, ինչը այս պահին թե՛ անիմաստ կլիներ և թե՛ ժամանակավրեպ: