Գերմանիայում թուրքական մզկիթներից մեկի դռան վրա խոզի գլուխ են կախել
Մայիսի 18-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքին հարակից Վահինգեն Էնզ շրջանում գտնվող թուրքական մզկիթի դռան բռնակից անհայտ անձինք խոզի գլուխ են կախել։ Այդ ամենը արձանագրվել է մզկիթի անվտանգության տեսախցիկներըի կողմից,փոխանցում է ermenihaber-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 23։30-ի սահմաններում։
Գերմանիայում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ֆաթիհ մզկիթի գրասենյակի ղեկավար Լաթիֆ Փեքմեզջին հայտնել է, որ այդ անձինք մզկիթ են եկել ինչ-որ ֆիրմային պատկանող միկրոավտոբուսով։
Նրանք դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Այս միջադեպը դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ նույնիսկ իսլամական պահքի` Ռամադան ամսվա և կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում Եվրոպայում շարունակվում է «ռասիզմը և թշնամությունը իսլամի նկատմամբ»։
Չավուշօղլուն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է․
«Գերմանիայում մեր մզկիթի դեմ կատարված հարձակումը վերոհիշյալի վերջին օրինակն է։ Այս ամոթալի միջադեպի համար օգտագործված խորհրդանիշն իրականում պատկերում է իրենց հիվանդագին միտքը։ Պետք է անմիջապես ձերբակալվեն այս միջադեպի մեղավորները»։https://www.youtube.com/watch?v=FDrlCMS6Bks