Բժիշկները պայքարում են կորոնավիրուսով վարակված Ռամզան Կադիրովի կյանքի համար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կորոնավիրուսով վարակվել է մոտ երկու-երեք շաբաթ առաջ, երբ հիվանդանոցում այցելել է հանրապետության Ուրուս-Մարտան թաղամասի ղեկավար Վալիդ Աբդուրեշիդովին: Կադիրովի վարակի մանրամասները հայտնում է Baza-ն իր Telegram ալիքում: Ըստ հրապարակման՝ նա որոշել է իր զորակցությունը հայտնել կորոնավիրուսով հիվանդ Աբդուրեշիդովին, ով գտնվում էր հիվանդանոցում։ Կադիրովը թեթև դիմակով էր ու առանց պաշտպանական հագուստի։ Այս տեսքով նա մուտք է գործել հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքի «կարմիր գոտի»։ Աղբյուրը հայտնում է, որ նա նույնիսկ գրկել է հիվանդին։ Մեկ շաբաթ անց քաղաքական գործիչի ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ ախտորոշել են կորոնավիրուս։ Նշվում է, որ նա թոքերի լուրջ վնասվածք ունի։ Այժմ բժիշկները պայքարում են Կադիրովի կյանքի համար:
Ըստ աղբյուրի՝ Կադիրովը բժշկական հսկողության տակ է գտնվում Մոսկվայում: Չեչնիայում այս տեղեկությունը հերքվում է։ Նրանց խոսքով՝ երկրի առաջնորդը լրիվ առողջ է:
Շարունակությունն՝ այստեղ