Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN
Իրանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 135 700-ի, ասել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
Ըստ նրա՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2 180 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 701-ի: «Բարեբախտաբար, մինչ այժմ վերականգնվել է 105.801 մարդ», - ասել է Ջահանփուրը IRINN֊ին: Վերջին 24 ժամվա ընթացքում 58 մարդ է մահացել։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը խոսել էր կրոնական տոների հետ կապված կորոնավիրուսի բարձրացման հավանականության մասին: Մասնավորապես, երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել մասսայական միջոցառումներից։