Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի՝ 2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:

Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:

Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:

Մասնագիտական տարբեր գնահատումներով տնտեսական ակտիվության անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսներին: Իհարկե, անկման այս տեմպն ու դրա սոցիալական հետևանքները առաջնային պայմանավորված են պետական աջակցության ծրագրերի բնույթով և արդյունավետությամբ:

Այս իրավիճակում սոցիալական հետևանքների ամփոփ գնահատման առումով հիմնական և առաջնային գործոններ են՝ ցածր վարձատրությամբ աշխատողների, ինքնազբաղվածների, փոքր և գերփոքր ձեռնարկությամբ զբաղվող անձանց կայուն եկամուտների ժամանակավոր կորուստը և հետագա վերականգնման իրական ռիսկը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020թ. ապրիլին այս գործոններով արձանագրվել է աննախադեպ բացասական պատկեր.

-       9 հազարից ավելի կազմակերպությունների մոտ 31 հազար գրանցված աշխատողներ COVID-19-ի հետևանքով գտնվել են հարկադիր պարապուրդում և չեն ստացել աշխատավարձ,

-       այս աշխատողների միջին ամսական իրական աշխատավարձը կազմել է շուրջ 60 հազար դրամ,

-       պարզ է, որ այդ 31 հազար աշխատողները հիմնականում աշխատող աղքատներ են, իսկ նրանց ընտանիքներում ապրում է շուրջ 120 հազար մարդ,

-       այդ 9 հազար կազմակերպությունները զբաղվում են փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ, հետևաբար՝ եկամուտ չեն սատցել նաև այս տնտեսվարողները:

Պաշտոնական նույն աղբյուրի համաձայն, առանց այդ 31 հազար աշխատողների զրոյական վարձատրության ցուցանիշի հաշվառման՝ 2020թ. ապրիլին շուրջ 10 տոկոսով բարձրացել է միջին ամսական աշխատավարձը մեր երկրում: Ընդհանուր առմամբ, իհարկե դրական է միջին աշխատավարձի բարձրացումը, եթե դա իրական արձանագրումն է:

Սակայն նկարագրված պատկերը մնում է առավել, քան մտահոգիչ: Սա բնութագրում է նաև առկա օբյեկտիվ իրավիճակին պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրեի անհամարժեքությունը:

Հենց նաև կյանքի կոչված այս ռիսկերը հաշվի առնելով էինք առաջարկում պետական մարմիններին, որ իրականացնեն անհրաժեշտ կանխարգելիչ ծրագրեր՝ առաջնային ու բավարար չափով թիրախավորելով ցածր եկամուտ ունեցողների վարձատրության կորստի ռիսկերը:

Ի սկզբանե բազմիցս ենք ներկայացրել փաստարկներ, որ նման պայմաններում գործատուներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ.

-       դադարեցնել տնտեսական գործունեությունը և չկատարել իրենց համար եկամուտ չապահովող ծախսեր՝ հարկադիր պարապուրդի վճարումներ,

-       պարապուրդի ժամանակ վճարել իրենց աշխատողներին, որը կունենար սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը բավարար չափով իր վրա վերցներ այդ ծախսերի մի մասը՝ պետական մասնակի սուբսիդավորում, հարկերի և պարտադիր այլ վճարների զիջում և այլն:

Ցավոք սրտի մեր մտահոգությունները կյանքի կոչվեցին` փոքր ձեռնարկատիրության ոլորտի շուրջ քառորդ մասն ընտրեցին առաջին տարբերակը և այդ ոլորտում աշխատողների շուրջ մեկ երրորդն ամբողջությամբ կորցրեցին իրենց կայուն վարձատրությունը: Հետևանքները վերացումը պահանջելու է նաև անհամեմատ ավելի շատ պետական լրացուցիչ միջոցներ՝ անապահովության նպաստներ և օգնություններ վճարելու համար:

Առանձին քննարկման հարց է, թե այս գործատուները հետագայում աշխատանքային ի՞նչ վեճեր են ունենալու հարկադիր պարապուրդը չվճարելու համար, եթե հաշվի առնենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի խնդրահարույց վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2020թ. մայիսի 8-ին, սակայն տարածվում են մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս առումով ևս հայտնել ենք մեր մտահոգությունները:

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике