ԱՄՆ-ը կճանաչի «Անտիֆա»-ն որպես ահաբեկչական կազմակերպություն․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կճանաչի արմատական ձախ «Անտիֆա» շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Անտիֆա»-ն պատասխանատում է ԱՄՆ-ում անկարգությունների կազմակերպման համար, որոնք բռնկվել էին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանության սպայի կողմից սպանության հետեւանքով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը բռնկվել են Ֆլոյդի վախճանից հետո, որոնք կարճ ժամանակ անց վերաճել են զանգվածային անկարգությունների։
Ամբողջ երկրով մեկ՝ տասնյակ քաղաքներում, ձերբակալվել են տասնյակ մարդիկ, սահմանվել է պարետային ժամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ գործադրվել է ԱՄՆ Ազգային գվարդիան։