Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանը 63 տարեկան էր։
Արմեն Խաչատրյանի կենսագրությունը
Խաչատրյանը ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին՝ Երևանում։ն1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեություն`
1978-1980թթ. Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
1980-1981թթ. Հայաստանի պետական պատկերասրահի գիտական մասի վարիչ
1981-1985թթ. ՀԼԿՄ Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ
1985-1987թթ. ՀԿԿ Երևանի Շահումյանի շրջկոմի հրահանգիչ
1987-1990թթ. Երևանի հ. 191 միջնակարգ դպրոցի տնօրեն
1991-1999թթ. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ, գիտակրթական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր
1999թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
1999 -2003թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ
2003-2010թթ. Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2004-2016թթ. Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կիև)
2010-2017թթ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ եւ կոչումներ`
2001թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից շնորհվել է «Ընկերակցություն» շքանշանը
2001թ. Կոնստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարթուղեմիոս Ա-ի կողմից ստացել է Օրթոդոքս Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Անդրեաս» շքանշանը
2002թ. Պարգևատրվել է Ուղղափառ ժողովուրդների միջազգային հիմնադրամի կողմից սահմանված «Ուղղափառ ժողովուրդների միասնությունը ամրապնդելու գործում բացառիկ գործունեությանհամար» միջազգային մրցանակ
2002թ. «Պատվո շքանշան» (Ֆրանսիա)
2003թ. Ֆ.Նանսենի անվան Ոսկե մեդալ
2003թ. Անտիոքի եւ Ասորական Համաարեւելյան ուղղափառ եկեղեցու «Սուրբ Իգնաթիոս Թեոֆորոսի» բարձրագույն շքանշան
2004 Համաուկրաինական կազակական «Կազակության խաչ» շքանշան (Ուկրաինա)
2006թ.Պետրոս Մեծի` առաջին և երկրորդ աստիճանի շքանշան (Ռուսաստան)
2007թ. Գորչակովի առաջին աստիճանի շքանշան (Ռուսաստան)
2009թ. Գեորգիևյան մեդալ (Ուկրաինա)
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, լեհերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: