ԵՄ-ը դեռեւս աշխատում է Իրանի հետ առեւտրի ֆինանսական մեխանիզմի շուրջ
Եվրոպական Միությունը դեռեւս աշխատում է Իրանի հետ առեւտրի համար ֆինանսական մեխանիզմի շուրջ, հայտարարել է Իրանում Նիդերլանդների դեսպան Ժակ Լուիս Վերները, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նրա խոսքերով՝ չնայած Իրանի դեմ նոր պատժամիջոցների եւ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն՝ ԵՄ-ը հակված է այդ համաձայնագրին: «Մենք հուսով ենք, որ գյուղատնտեսության ոլորտում կարող ենք համագործակցել Իրանի հետ»,-նշել է նա:
«Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, ինչի համար մենք ափսոսում ենք, Եվրոպան որոշել է պահպանել միջուկային համաձայնագիրը, քանի դեռ Իրանը կատարում է իր պատրավորությունները»,-ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության շրջանակներում գործադրվել էր INSTEX ֆինանսական մեխանիզմը, որը պետք է նպաստի այն ընկերություններին եւ գործարարներին կատարել ֆինանսական փոխանցումներ, որոնք ձգտում են գործնական հարաբերություններ հաստատել Իրանի հետ եւ գործում են նաեւ եվրոպական օրենսդրության շրջանակներում: