Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է յոթ միլիոնը․ ԱՀԿ
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեպքերը գերազանցել են յոթ միլիոնը։ Մահացել է ավելի քան 402 հազար մարդ։ Համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակների թիվը հասել է 7 006 436-ի, մահացել է առնվազն 402 120 կորոնավիրուսի վարակակիր: Համաճարակի բռնկման ողջ ընթացքում վերականգնվել է 3 133 664 մարդ: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում` 1 940 468 մարդ։ Մահացել է ավելի քան 110 հազար մարդ: