Ռուսաստանում կինը տուգանվել է 30 000 ռուբլիով համացանցում «կորոնավիրուս չկա» մեկնաբանություն գրելու համար․ ntv.ru
Ռուսաստանի Պերվուրալսկի 36-ամյա բնակչուհին տուգանվել է 30 000 ռուբլիով «Պերվուրալսկի միջադեպ» վերտառությամբ գրառման տակ «կորոնավիրուս գոյություն չունի» մեկնաբանություն գրելու համար։ Ապա նա հավելել է, որ ամեն ինչ պարզապես «քաղաքական գործիչների համաշխարհային խաղ է»: Կինն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դա չի օգնել նրան խուսափել տուգանքից: Դատարանը բացատրել է, որ նման ենթադրաբար անվնաս մեկնաբանությունները դատական համակարգի կողմից մեկնաբանվում են որպես քողարկված սոցիալական ապատեղեկատվություն։ Ավելի վաղ Նիժնի Նովգորոդի շրջանում քննիչները քրեական գործ էին հարուցել մի անձի նկատմամբ, ով կոչ էր անում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում շտապօգնություն չզանգահարել, «հակառակ դեպքում նրան կարող են սպանել»: Տղամարդը պնդել էր, որ կորոնավիրուսով հիվանդին հիվանդանոց տեղափոխելուց հետո նրան «մեկ ներարկումով սպանում են»: