«Ռոման» կարող է գնել Մխիթարյանին «Արսենալից»
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը կարող է ձեռք բերել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալից»։ Նրա փոխարեն կարող է «Արսենալ» գնալ կիսապաշտպան Ջասթին Կլիվերտը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Հրապարակման համաձայն՝ Մինո Ռայոլան, որը հանդես է գալիս որպես երկու խաղացողների գործակալ, զբաղվում է այդ հավանական գործարքով: Ենթադրվում է, որ հռոմեական ակումբը Մխիթարյանի համար կվճարի 12-14 միլիոն եվրո, իսկ «Արսենալը» պատրաստ է գնելու Կլիվերտին 35-40 միլիոնով:
Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ 2019/20 մրցաշրջանում նա անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Կլիվերտը 27 խաղում ունի 7 գոլային փոխանցում: