Сегодня: 20 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի երեւում:

Նախ` դիտարկենք ճգնաժամային իրավիճակին նախորդած հետհեղափոխական հանգրվանի որոշ ասպեկտներ` հիշեցնելով, նախեւառաջ, «թավշյա» իշխանության հռետորաբանությունը: Դա խոստումների ու խոստմնազանցությունների շրջափուլ կարելի է անվանել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական կառավարման իր տեսլականը, վստահեցնում էր, թե նոր իշխանությունը որդեգրում է կառավարման մերիտոկրատիկ աշխատաոճ: Սա ենթադրում էր, որ կառավարման համակարգը կոմպլեկտավորվելու է բացառապես արհեստավարժ եւ փորձառու կադրերով: Մինչդեռ այդ ոլորտում վերջին երկու տարում տեղի ունեցածը որեւէ կապ չունի մերիտոկրատիկ կառավարման հետ` ո´չ գործելաոճի եւ ո´չ էլ, առավել եւս, բովանդակային իմաստով:

Այստեղ վարչապետի խոսքի ու գործի ակնհայտ խզումը երկու բացատրություն կարող է ունենալ` կամ Փաշինյանը լավ չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում մերիտոկրատիկ կառավարումը, կամ գործ ունենք, պարզապես, գիտակցված վարքագծի դրսեւորման հետ, ինչը խոսքի արժեքն անտեսելու արատավոր երեւույթի մասին է վկայում: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում տեղ գտան մեծամասամբ արհեստավարժության հետ անգամ մոտավոր աղերս չունեցող անձինք, որոնց աշխատանքից առաջին հիասթափվողը հենց վարչապետը եղավ, երբ հայտարարեց, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Մի քանի ձեւական ազատումներ կատարվեցին, իսկ «դիմադրողների» մեծ մասը շարունակեց մնալ համակարգում: Ամբողջ այդ աղմուկի միակ տեսանելի հետեւանքը հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ առաջացած նոր բաժանարար գիծն էր:

Այնպես որ, արհեստավարժությունը` որպես արժեք, որպես կադրերի ընտրության առաջնային պայման, բացակայում էր: Իսկ եթե նույնիսկ կար, ապա` միայն ամենահետին պլանում: Փոխարենը շատ կարեւոր պայմաններ էին անձնական հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, մասնակցությունը Գյումրի-Երեւան քայլարշավին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ բուռն համակրանքը: Մի խոսքով` «մերոնքական» լինելը: Իսկ այն հարցը, թե որքանով է տվյալ մարդը տիրապետում իր գործին, կոնկրետ ոլորտ ղեկավարելու համար որչափ կազմակերպչական ջիղ ու հմտություն ունի, ամենաքիչ նշանակություն ունեցողն էր: Մենք երկու տարի հենց այս քաղաքականության դառը պտուղներն ենք քաղում:

Կորոնավիրուսն ընդամենը կառավարման արվեստի վերաբերյալ հավելյալ թեստ էր, որը «թավշյա» իշխանությունը դարձյալ չկարողացավ հանձնել: Մանիպուլյատիվ հնարքները, ամբոխավարությունը, դիլետանտությունը պիտանի գործիքակազմ չեն թե´ համապետական խնդիրներ լուծելու, թե´ գլոբալ մարտահրավերներ հաղթահարելու համար: Այստեղ անհրաժեշտ են խոր գիտելիքներ, դրական փորձ, շրջահայացություն եւ նման կարգի այլ որակներ: «Հորեղբոր տղա», «աներձագ», «մանկության ընկեր» կատեգորիաներով, ինչպես նաեւ ներազգային ատելություն սերմանելով, «ասֆալտին փռելով», վենդետաներով ու անվանարկումներով պետություն չես կառուցի, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմը չես առնի։

Երբ արծարծում ենք պետական կառավարման թեման, պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ միայն կադրերի մասին չէ: Կառավարումն ավելի համապարփակ հասկացություն է, որն իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունության, համահայկական համերաշխության, սոցիալական արդարության, ազգային անվտանգության ավելի լայն տարրապատկեր եւ մի շարք այլ հարակից բաղադրիչներ: Վաղուց խոսվում է այն մասին, որ հանրության «սեւ-սպիտակ» գունաբաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց այն Կառավարության թեթեւ ձեռքով, ըստ էության, արհեստականորեն դարձել էր հետհեղափոխական օրակարգի կարեւորագույն մաս: Դրանից էլ սկիզբ առան քաղաքական տեղատվությունները, որոնք դարձյալ ոչ այլ ինչ են, քան ապաշնորհ կառավարման արդյունք:

Երկար ժամանակ քաղաքական գործընթացները կառավարելու տեսանկյունից, կարծես թե, արդյունավետ ձեւաչափ էր նախկինների եւ ներկաների հակադրության հնարքը: Հաշվարկն այն էր, որ երկրում առկա խնդիրների լուծման հարցում «սեւերի» խափանարար, քայքայիչ գործունեության վկայակոչումը կառավարության համար բարենպաստ հանրային տրամադրություններ կգեներացնի, եւ մեծամասնությունը մշտապես հակված կլինի դեպի գործող վարչակազմը։ Եվ երկրորդ` բոլոր խոցերը, անհաջողությունները կարելի է «նախկիններին» վերագրել: Նույնիսկ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետը ԱԺ-ում նույն տեքստն արտաբերեց՝ ասելով, որ «եթե չեք ուզում ինձ, խնդիր չկա, նախկինները կգան»: Այսինքն՝ վերաթարմացրեց «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ» ջրբաժանը, եթե չասենք շանտաժը` հանրությանը կրկին վախեցնելով նախկին «բոբո»-ներով: Նրանց թվում էր` այդպես կարելի է հանգիստ ու երկար կառավարել, մտածում էին, որ հանրության համար ամեն դեպքում նախընտրելի կլինի ամբոխահաճո ներկան, քան քրեաօլիգարխիկ անցյալը:

Բայց դա պատրանք էր, որը պետք է պայթեր եւ պայթեց առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ Այդպիսի փորձություն էր կորոնավիրուսի դեմ պայքարը, որը ցուցադրեց իշխանության կազմակերպչական ապիկարությունը, եւ քաղաքական գործընթացների կառավարման արդյունավետ համարվող այդ մեխանիզմը գրեթե խափանվեց։ Կառավարության անձեռնհասությունը, արհեստավարժության պակասը, ընդհանուր տգիտությունն իրենց զգալ տվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի սխալ մարտավարություն որդեգրելու եւ գործընթացն անփառունակ տանուլ տալու պատճառով։ Արդյունքում «նախկինների» աշխուժացումն այսօր լուրջ սպառնալիք է «նորերի» համար: Վերջիններս տեւապես հանրությանը սնուցել են մի գաղափարով, որը հակառակ էֆեկտն է տվել: Մարդիկ մտածել են` «ուրեմն «նախկիններն» ինչ-որ բան արժեն, որ անընդհատ անդրադառնում են նրանց»:

Այդ մտայնությանը գումարվել են դժգոհությունները գործող կառավարությունից, պարետատնից, մի շարք գերատեսչություններից եւ, այդպիսով, «նախկինների» գործոնը սկսել է որոշ չափով արժեւորվել։ Բայց անգամ այս պարագայում եթե դադարեցվի «նախկիններով» վախեցնելու անպտուղ գործելակերպը, որոնց ուժին արդեն հավատում են թե´ իրենք, թե´ արտաքին շահագրգիռ սուբյեկտները, ապա ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան բոլորովին այլ հունով։ «Նախկինները» միգուցե ունեն ֆինանսական ռեսուրսներ ու արտաքին հովանավորություն, բայց չունեն ամենակարեւոր քաղաքական ռեսուրսը` հանրային աջակցությունը, որպեսզի կարողանան շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Սա վաղուց պետք էր հասկանալ եւ գործել ժամանակի ու իրավիճակի տրամաբանության ծիրում:

Հիմա ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ իրական պայքարը նախկինների ու ներկաների ձեւաչափից կարող է դուրս գալ, եթե երկրի ղեկավարությունը քիչ թե շատ քաղաքական խելամտություն ցուցաբերի։ Իրական պայքարը պետք է տեղափոխել ներկայի ու ապագայի հարթակ, այսինքն` առաջադեմ այն ուժերի հետ մրցակցության ասպարեզ, որոնք չեն առնչվում քրեաօլիգարիկ նախկին երկու վարչակազմերին, չեն սնվում նրանց փողերով, այլ ի հայտ են եկել քրեաօլիգարխիայի դեմ պայքարի կամ 2018թ․ հեղափոխության արդյունքում։ Նման պայքարը լուսանցքում կթողնի հենց «նախկիններին» ու նրանց արտաքին շահառուներին։ Գործող վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի բովանդակային քննարկման ու մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»:

Այսպիսով` հպանցիկ շոշափեցինք պետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարում ձգվող փոխկապակցված շղթայի որոշ հրատապ կողմեր ու առանձնահատկություններ` նպատակ ունենալով գործող իշխանության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ամենաբնորոշ բացթողումների, սխալների եւ դրանց շտկման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելու հրամայականի վրա: Հուսով ենք` վերջապես «սայլը տեղից կշարժվի»:

Սարո Սարոյան

Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram