Сегодня: 20 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք լսել են, տարածել են բամբասանքներ, բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվում էին Լոս Անջելեսից կամ Ռոստովից ֆեյսբուքյան գրառումների ազդեցությանը։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն են, որովհետև մենք մի միջավայրում ենք ապրում և գործում ենք մի միջավայրի կանոններով, որը մեզ թելադրված է տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց նա։

Միքայել Մինասյանը խոսեց մի տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է «հերոս»։ Նպատակը՝ ժամանակավոր հերոսներ ստեղծելն է, որոնք պետք է ստվերեն պրոցեսները կամ իրական հերոսներին, կամ փոխեն իրական արժեքները։ Վերջին նմանատիպ տեխնոլոգիան, ըստ դեսպանի, Արտուշ պապիկն էր, երբ նրան ապրիլի 24-ին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո կեսգիշերին վարչապետի հանձնարարությամբ, ոստիկանների ուղեկցությամբ ի վերջո նա ծաղիկներ խոնարհեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

«Սկբում նա դարձավ հերոս, ուղիղ մեկ ամիս անց նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիկին, որովհետև պարզվեց, որ նա սովորական մարդ է, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարևոր կտոր․ այդ ընթացքում ստվերվեց քաղաքական և ազգային կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Սա իրականում տեխնոլոգիայի կիրառում է»,- նկատեց նա։

Դեսպանը ներկայացրեց նաև հեղափոխության ժամանակ կիրառված մի քանի այլ տեխնոլոգիաներ, օրինակ՝ «ոստիկան Աշոտի տատիկը», երբ իրականում ոչ Աշոտը կար, ոչ տատիկը։ Բեմահարթակից ժողովրդին դիմած՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը ևս տեխնոլոգիա էր․ «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս մարդկային ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից»։

Միքայել Մինասյանի համոզմամբ՝ ժողովուրդը մշտապես տեխնոլոգիաների զոհ է եղել։ Օրինակ, մշտապես երիտասարդ զույգեր են հայտնվել ցուցարարների շրջանում և սկսել են համբուրվել։ Նիկոլ Փաշինյանը վիրակապված ձեռքով լուսանկարը և Մենթե Մելքոնյանի նմանատիպ լուսանկար հրապարակվում էին սոցիալական ցանցերում։ Սպիտակ անունով շունը ՊՊԾ գնդի գրավման օրերին, Չալոն կամ Քայլոն հեղափոխության օրերին նույնպես, ըստ Միքայել Մինասյանի, «հերոսներ» էին։

Միքայել Մինասյանը ներկացրեց պատճառները, թե ինչու է տեսանյութերը ներկայացնում խոհանոցից․ «Ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի միասին բացահայտենք իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այդ ճաշը, ոնց են փող աշխատում, ոնց են իրար մեջ կիսել իշխանությունը։ Մենք իրար հետ անցել ենք այդ ճանապարհը՝բացահայտելով նրանց իրական դեմքը»,-ասաց նա։

Ըստ նրա՝ խոհանոցային զրույցների պատճառը նաև այն է, որ խոհանոցը այն վայրն է, որն ամենամոտն է իրականությանը։ «Եթե դուք նկատել եք՝ այսպես կոչված հայկական հեղափոխությունից բոլորն անխտիր դժգոհ են, հայկական հեղափոխությունը ոչ մեկին պետք չէ։ Մնացած բոլոր երկրներում հեղափոխություններից հետո ինչ-որ բան էր փոխվում, մեզ ժողովրդի կյանքը դեպի վատ փոխվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի և քիչ մարդկանց կյանքը՝ դեպի լավ»,-ասաց նա։

Միքայել Մինասյանի խոսքով՝ չի եղել խոստում, որ Նիկոլ Փաշինյանը ասի և պահի, նա անընդմեջ ստել է․ «Կարևոր չէ՝ ինչի մասին։ Յուրաքանչյուր հարցին ասում է՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եմ, երկու տարվա իշխանության մեջ վերադարձվել է 105 մլն դոլար, ծախսվել՝ավելի քան 105 մլն դոլար (124 միլիոն դոլար պարգևավճար), գիտեք՝ ինչքան է մսխվել, գիտեք՝ ինչքան չի եկել իրենց պատճառով»,-մանրամասնեց նա։

«Հիասփափված են բոլորը, հիասթափված են տաքսու վարորդները, ովքեր փողոց էին փակում, երբ անում էին հեղափոխություն, որովհետև իրենց ներշնչվել էր, որ իրենք չեն տուգանվելու, արագաչափերը հանվելու են և, և , և ․․․ իսկ արդյունքում արգաչափերը ավելացան, տուգանքները ավելացան, իսկ մարդը, որը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը տուգանքի ապրանք չէ, ստեղծել է մի խելագար վիճակ, որ մարդկանց տուգանում է դիմակ չկրելու համար։ Հիասթափաված է ուսուցիչը, ով նոր իշանությունների բարձր հովանու ներքո դարձավ կոռուպցիոն թիրախ, այսպես կոչված սուպերնախարարը կանգում ասում է՝ «այ էս դպրոցը կոռուպցիայի մեջ թաղված է», ոչ մի փաստ չի տալիս, բայց դպրոցը մնում է «կոռուպցիայի մեջ թաթախված», -նշեց Միքայել Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ հիասթափված են նաև գյուղացիները․ «Սահմանները փակ են, բերքը քիչ է։ Այն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից, սուբսիդիան փակվեց, որովհետև հայտարարում էին՝ կան չարաշահումներ։ Չարաշահումների գործընթացներն անհասկանալի ավարտ ունեցան, բայց սուբսիդիան չվերականգնվեց, մարդիկ մնացին անտեր, ջուրն էլ թանկանում է, պետությունն էլ ոչինչ չի անում, որպեսզի օգնի մարդկանց»։

Նա նշեց՝ բոլորն են հիասթափված․ «Երբ մարդիկ անջատում են լայվը, տեսնում են իրականությունը, որտեղ ՀՀ քաղաքացիները հպարտ չեն, ՀՀ քաղաքացիները ամեն օր ավելի վատ են ապրում, հիվանդանում են, և չեն օգնում դիմակները, որտեղ մեռնում են մարդիկ, բայց դուք դրա մասին չեք խոսում, որովհետև դուք լայվերի ու լայքերի համար եք ստեղծված»։

Մինասյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում կար միֆ, որը պայթեց․ «ՀՀ-ում կար կարծիք, որ մեզ պետք էր հեղափոխություն, որ սկսենք լավ ապրել։ Հայաստանն ունեցավ իր խեղկատակ հեղափոխությունը։ Սկզբում մեզ ասում էին, որ մենք լավ ենք ապրելու, հետո՝ որ մենք նույն ձևով ենք ապրում, բայց հպարտ ենք և մեր դեմքին կա ժպիտ։ Հիմա մեզ ասում են՝ մենք վատ ենք ապրում, բայց եթե դուք բողոքեք, ուրեմն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետևորդն եք, և գոհ եղեք, որ մենք ենք»։

Մինասյանը վստահ է, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կայնքը, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ․ «Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից»։

Միքայել Մինասյանը հայտնեց, որ խոհանոցային ձևաչափով հանդիպումը վերջինն էր, իհարկե, հանդիպումները կշարունակվեն, բայց արդեն ոչ խոհանոցից և որոշակի դադարից հետո։

«Ուզում եմ մի փոքր դադար վերցնել, որպեսզի տամ ձեզ ժամանակ մարսելու և մտածելու, թե ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, որը մեզ անընդմեջ ստում և խաբում է։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, ում երբ հարցնում են՝ ինչու է գազը թանկ, ինքը պատասխանում է, որովհետև մենք պետք է լինենք ինքնիշխան։ Երբ հարցնում են ինչու է հիվանդությունը աղետալի վիճակում, նա ասում՝ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով․․․։ Երբ ասում են՝ ժողովուրդը վատ է ապրում, ինքը ասում է՝ կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու։ Ոչ հետ է բերում, ոչ էլ այդ կոպեկ առ կոպեկն է հստակ։ Որպեսզի հասկանանք ինչ անել, մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում»,- ասաց Մինասյանը։

Մինասյանը ժողովրդին հորդորեց  իրականության հետ առնչվել․ «Երբ տեսնում եք առողջապահության նախարարին փողոցում, սրճարանում աշխատանքային ժամին, երբ ՀՀ-ում քաոս է առողջապահական, աղետ է, մոտեցեք և թքեք երեսին, որովհետև իր պատճառով են մարդիկ մահանում։ Եվ մինչև դուք չթքեք Արսեն Թորոսյանի երեսին, Հայաստանը չի ունենալու լավ առողջապահական համակարգ, որովհետև բոլորը հասկացել են, որ ժողովրդին կարելի է խաբել լայվով ու լայքով։

Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում, թքեք նրա երեսին, որովհետև նա ձեզ խաբել է։ Թքեք նրա երեսին, որպեսզի հասկանան, որ չի կարելի խաբել հայ ժողովրդին։ Թքեք այն մարդկանց երեսին, որոնք գործակալ են, խաբում են։ Եթե ժողովուրդը չթքի թշնամու, խաբեբայի երեսին, ուրեմն մեր երեսին թքելու է ճակատագիրը»,- նշեց Միքայել Մինասյանը։

Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram