Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար
Գերմանիան կարող է կարճ ժամանակում չեղարկել կորոնավիրուսի պատճառով մտցված բոլոր ուղևորությունների սահմանափակումները։ Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի պատասխանատու Թոմաս Բարայսը հայտարարել է, որ շատ շուտով հնարավոր կլինի չեղարկել նաև Թուրքիայի համար գործող սահմանափակումն ու զգուշացումը։
«Անցյալ շաբաթ իրավիճակը բավականին լավ էր, եթե այսպես շարունակվի, ապա բավական արագորեն կարող ենք պատրաստվել վերաբացման», - նշել է Բարայսը։
Նա հավելել է, որ նախորդ շաբաթ արդյունավետ բանակություններ են տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ «Մենք այս պահին մտածում ենք, թե ինչ կարող ենք անել՝ դեպի Թուրքիա ճամփորդությունները հնարավոր դարձնելու համար», - նշել է գերմանացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ թեև Թուրքիայում համաճարակի մակարդակը ցածր է, բայց կարևոր է, որ Թուրքիայի կառավարությունը կարողանա նույնքան առողջ վիճակում հետ ուղարկել երկիր այցելող զբոսաշրջիկներին, ինչպես որ նրանց ընդունել էր։