Խելքի ու հստակ հաշվարկի դեմ անզոր են ֆեյքերն ու ճղճղոցները
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, որպես «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից լիազորված անձ, հունիսի 12-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու համար: Ավելի ուշ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել:
Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ թե այն, որ ՀՔԾ-ն, որպես իշխանությունների կույր կամակատար, հապճեպ մերժել էր գործ հարուցել, այլ այն, որ առաջին անգամ նիկոլական քարոզչամեքենայի լեզուն կապ էր ընկել, որովհետև հայ իրականության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը քաղաքական իշխանության հետ խոսել էր ոչ թե պոպուլիզմի, մասսաներին գրավելու և և գեղեցիկ բառակույտերի լեզվով, այլ... փաստերի, իրավունքի ու օրենքի լեզվով...
Անգամ նիկոլական ֆեյքերը, ովքեր սովորաբար մեկ հրամանով սկսում են ցանցերով կեղծ ու արհեստական աղմուկ սարքել, այս անգամ պապանձվեցին, չկարողացան փչացնել այն գործընթացը, որի հիմքում հստակ հիմնավորումներ ու հաշվարկներ էին...
Իսկ Փաշինյանի քաղաքական ամբողջ կապիտալը հիմնված է օպոնենտների քայլերը շինծու աղմուկի մեջ խեղդելու, ճղճղոցների տակ թաղելու և համացանցում նրանց գործողությունները փչացնելու վրա...
Եվ գիտե՞ք այս ամենի մեջ ինչն է ամենից կարևոր...
Որ խելքի ու հստակ հաշվարկի դեմ անզոր են ֆեյքերն ու ճղճղոցները, սպառնալիքներն ու հետապնդումները...
Եվ որ մի գեղեցիկ օր, հասկանալով իրենք իրական առաքելույթունը, իրավապահ մարմինները չեն վախենալու ճնշումներից և իրավական գործընթացներ են սկսելու...
Ու նույն օրը ձեր մարմնամասերը ուտող ֆեյքերը նույն պաթոսով ձեզ են հայհոյելու...
Մտածեք այդ մասին...
Եթե առհասարակ այդ կարողությունը չեք կորցրել...