Իրանը երբեք չի մոռանա եւ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը
Իրանը երբեք չի մոռանա կամ չի ների գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին:
«Ահաբեկչության դեմ պայքարի մեր տարածաշրջանի հերոս, գեներալ Սոլեյմանիի ստոր սպանությունը կամայական սպանություն էր եւ ՄԱԿ-ի Կանոնադրության հստակ խախտում: Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում այս հանցագործության համար եւ չեն կարող արդարացվել, կարող են շրջանցել այն՝ պատժելով ՄԱԿ-ին: Մենք երբեք չենք մոռանա եւ երբեք չենք ների»,- գրել է նա Twitter-ում:
Արտադատական մահապատիժների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարը նախօրեին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանում հայտարարել է, որ «իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացումը ՄԱԿ-ի՝ ուժի կիրառումը կանոնակարգող կանոնադրության խախտում է եւ կամայական սպանություն»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվեն գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի սպանության համար: