Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձեւավորում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ եւ ըստ էության ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել․ «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, եւ ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։ Քննարկվել են հարցեր ներքին եւ արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչեւ անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել»։