Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կբխեն իրավիճակի վերլուծության արդյուքներից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր չի գտնվել երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Երկրի ու ժողովրդի համար ամենածանր պահերին նա մշտապես եղել է թե՛ պետության և թե՛ ժողովրդի կողքին և ամեն կերպ աջակցել, որպեսզի առկա խնդիրները չխորանան: Այսօր էլ, երբ Հայաստանում բավական լարվել է քաղաքական ու տնտեսական իրավիճակը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այս օրերին զբաղված է երկրում տեղի ունեցած և տեղի ունեցող սխալների հավաքագրմամբ, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում ժողովրդի համար։ Աշխատանքային խմբի կազմում ընգրկվել են կուսակցության քաղխորհրդի անդամները, պատգամավորներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, բժիշկներ: Ծառուկյանի ղեկավարությամբ և հանձնարարականով, աշխատանքային խմբի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր ոլորտի մասին ինֆորմացիա կհավաքագրի, իսկ հետագայում մասնագետները կվերլուծեն այն, կհամադրեն տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ և կկայացնեն համապատասխան եզրակացություններ: Այն, ինչպես ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ իրականացված այլ ծրագրեր ևս կդառնան կարևոր ժողովրդի, երկրի ու տնտեսության կայուն զարգացման համար, որից էլ կբխեն կուսակցության հետագա քայլերը: