Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին
Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա բոլորին կոչ է արել միասնականություն ցուցաբերել, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան։
ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության:
Այս ամենը կրկին փաստում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին և պատրաստ է իր հանդեպ սկսված գործերն անտեսելով սատարել Հայաստանին` սպառնացող վտանգները միասնական ջանքերով չեզոքացնելու համար: