Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ
Որքան մեծանում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի վարկանիշն ու իր ղեկավարած կուսակցության շուրջ համախմբվելու ցանկությունը, այնքան որոշ քաղաքական ուժերի մոտ մեծանում է Վանեցյանի հաջողությունները չեզոքացնելու և իրականությունը բոլորովին այլ լույսի ներքո մատուցելու հաճախականությունը:
Եվ սա պատահական չէ, քանի որ, իրականում, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ այդքան կարճ ժամանակահատվածում նման արդյունքի հասնել: Բայց, ինչպես ասում են, պրոֆեսիոնալները, պրոֆեսիոնալ են ամեն տեղ: Եվ, ինչպես խնդիրներ դնելու, հարցերը փայլուն կերպով կազմակերպելու հմտությունները Վանեցյանին օգնեցին դառնալ ԱԱԾ տնօրեն, այնպես էլ հիմա՝ քաղաքական դաշտում կազմակերպչական բարձր հմտությունների շնորհիվ նա կարողանում է շատերին իր կողմը գրավել և ավելացնել կուսակցությանն անդամագրվողների թիվը, որի շնորհիվ օր-օրի ավելանում է նաև կուսակցության աշխարհագրությունը: