Ադրբեջանի ազգային հավաքականի նպատակը Հայաստան գալն է
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հետ խաղից հետո ինքնավստահություն է ձեռք բերել։ Թիմը Կրասնոդարում 1։1 հաշվով է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ։ Մարտի 23-ին ադրբեջանական թիմը կխաղա Իռլանդիայի հետ, իսկ մարտի 26-ին ` Ռումինիայի հետ: Խմբի հաղթողը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակչին։ Ադրբեջանական թիմը նպատակ ունի հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, չնայած նրան, որ այն տեղի է ունենալու Հայաստանում։