ԱՄՆ-ն էմբարգոյի դադարեցման դեպքում կձգտի ՄԱԿ-ի պատժամիջոցներին Իրանի դեմ․ Պոմպեո
Պետքարտուղար Մայք Պոմպեոն հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե զենքի էմբարգոն դադարեցվի:
Իրանին զենք վաճառելու ՄԱԿ-ի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին, ինչպես դա նախատեսված է 2015 թվականի միջուկային համաձայնագրով, փոխանցում է AFP-ն:
Ըստ Պոմպեոյի՝ Միացյալ Նահանգները բանաձեւ կներկայացնեն մոտ ապագայում էմբարգոն երկարաձգելու մասին, որը, «մենք հույս ունենք, կստանա Անվտանգության խորհրդի մյուս անդամների հավանությունը»: «Եթե դա տեղի չունենա, մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք, որպեսզի զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետը չլրանա»,- ասել է նա: