Արսեն Թորոսյանը պետք է նախաքննական ցուցմունք տա մեղադրյալի կարգավիճակում. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը օրերս 5-րդ ալիքի տաղավարում էր:
Իր հարցազրույցում Ղազինյանն անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությանը և համավարակի դեմ պայքարը տապալելու առիթով հարուցված քրեական գործին:
Ղազինյանը մասնավորապես նշել է՝
Արսեն Թորոսյանը պետք է նախաքննական ցուցումնք տա մեղադրյալի կարգավիճակում և իրականում պետք է պատասխանի մեկ կարևոր հարցի՝ ինքը ժամանակին տեղեկացրե՞լ է արդյոք պետության ղեկավարին նոր կորոնավիրուսի վտանգավորության, մահաբերության և իրական ռիսկերի մասին, թե՞ ոչ։
Եթե այո, ստացե՞լ է արդյոք ցուցում Փաշինյանից այդ մասին լռել, դրա մասին չխոսել, հնարավորինս նվազեցնել այս վարակի վտանգավորությունը, մահաբերության աստիճանը մինչև հանրաքվեն կավարտվի, որից հետո արդեն կարելի է ձեռնարկել ցանկացած միջոցառում։
Արսեն Թորոսյանի ուղիղ ցուցմունքով հնարավոր է գործընթացը տեղափոխվի այլ հարթություն։
Երկրորդը՝ պետք է պարզել թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ են գործել COVID-ի բուժման ընթացքում։ Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 վիրուսով հիվանդ մարդ մահացել է, որովհետև հիվանդանոցում տեղ չի եղել և անմիջապես հրապարակվեցին Մխիթար Հերացու անվան բժշկական հիվանդանոցի ենթակայության տակ գտնվող կլինիկաների, հիվանդանոցների դատարկ մահճակալները, որոնք իրականում պատրաստ էին ընդունել կորոնավիրուսով վարակված հիվանդներին և ապահովել արդյունավետ ու որակյալ բուժում։
Սա նշանակում է, որ միայն այս փաստով պետք է քրեական գործ հարցուցվի, սա կոռուպցիա է։
Սա պետք է հետաքննվի և պետք է հասկանալ թե ինչքան գումար է ծախսվել առհասարակ COVID-19-ի դեմ ամբողջական բժշկական միջավայրը սպասարկելու համար։ Այսինքն մեկ կոնկրետ վարակակրի համար որքան գումար է նախատեսված եղել և 2-րդ որքան գումար է նախատեսված եղել կոնտակտավորների համար, որոնց մեկուսացրել են պետության հաշվին:
Պետք է հասկանալ արդյո՞ք պետության ղեկավարը տեղյակ է եղել այդ համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին։
Մրցույթներ եղե՞լ են, եղե՞լ են առանց մրցույթի մեկ աղբյուրից գնումներ, որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն գումար է ներգրավվել դրսից. վարկային և գրանտային միջոցներ: Խոսքը բավական մեծ գումարների մասին է:
Ամենակարևորը, ինչու՞ առողջապահության նախարարությունը չի օգտագործել համալսարանական ներուժը։
Այսինքն, պրոֆեսիոնալ միտքը ընդհանրապես մերժվել է առողջապահության նախարարության կողմից։ Ըստ երևույթին կարող եմ ենթադրել, որ չեն ցանկացել որպեսզի իրենց գործընկեր բժշկական անձնակազմը տեղեկացված լինի COVID-ի դեմ պայքարի նրբություններին և ֆինանսական առանձնահատկություններին։
Ընդամենը եղել է փակ ռեժիմում կազմակերպելու գործընթաց։ Միևնույն է Արսեն Թորոսյանը մեղադրվելու է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով և նրա ցուցմունքից է կախված թե ինքը արդյոք հրամա՞ն է կատարել, թե՞ գործել է ինքնուրույն։
Սա ամենակարևոր հանգամանքն է, որ և Արսեն Թորոսյանը, և նրան նշանակող մարդը պետք է հասկանան որ այս գործը միևնույն է բացահայտվելու է ամբողջ ծավալով։