Պարետը կարևոր որոշում է ստորագրել տրանսպորտային միջոցների վերաբերյալ
Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՃՈ ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում ժամանակավոր կասեցվել է 9 տրանսպորտային միջոցի գործունեություն:
Օգոստոսի 29-ին ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454, N 460, ինչպես նաև Երևանի ներքաղաքային N 46 համարի երթուղիները սպասարկող 7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով՝ Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել է շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեությունը: Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։