Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մեկ օրում 121 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 121 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 17 649 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5110 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 015 105 դեպք: