Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։
Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ:
Վարժանքների եւ պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային եւ զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։