Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում 2019-ին մեկնարկած հարկային բարեփոխումները, որոնց արդյունքում եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է, այս տարվա հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել։
Այսինքն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի:
Այսպես՝
2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս,
2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս,
2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս,
2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:
Համեմատության համար նկատենք՝ մինչ այժմ եկամտահարկի երեք տարբեր չափեր էին սահմանված՝ ցածր, մինջին և բարձր աշխավարձ ստացողների համար. մինչև 150 հազար դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Նոր համակարգով հունվարի 1-ից բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ:
Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա եկամտահարկի հետ կապված փոփոխություններին զուգահեռ փոխվում է նաև դրա դրույքաչափը:
Այսպես՝ նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի աստիճանական վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,
2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս:
Սոցիալական վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս հարաբերակցությունը կպահպանվի 2020 թվականին, սակայն 2021 թվականից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա 1 տոկոսով, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին 4,5 տոկոս, իսկ 2023-ին՝ 5 տոկոս: