Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին
Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, փոխարենը՝ դիտորդների կուղարկի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին: Նախատեսվում է երկու զինծառայողի ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում ներկա գտնվելու վերոնշյալ զորավարժանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ համավարակի պատճառով հրաժարվում է մարտավարական զորավարժություններին մասնակցելուց: