Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ է տարել․ Կեցցեն տղաները 2:0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում: Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Մակեդոնացիների դեմ նախորդ խաղի համեմատ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում կատարել էր 3 փոփոխություն՝ Կամո Հովհաննիսյանի, Խորեն Բայրամյանի ու Սերոբ Գրիգորյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Արման Հովհաննիսյանին, Գեղամ Կադիմյանին և Տիգրան Բարսեղյանին: Էստոնիայի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, սակայն մեկնարկային ճնշումը հաղթահարելուց հետո Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ առաջին համարով: Խաղի սկզբնամասն անցնում էր կոշտ պայքարում՝ առանց գոլային պահերի: Հայաստանի հավաքականն ավելի հաճախ էր փորձում գրոհներ կազմակերպել, բայց մրցակիցը հաջող էր գործում պաշտպանությունում: Առաջին խաղակեսում 2 թիմերի դարպասապահները գրեթե չէին մտնում խաղի մեջ: Էստոնացիները հազվադեպ էին գրոհում, իսկ դաշտի տերերի գրոհների փորձերը չէին հասնում նպատակին: Հայաստանի հավաքականն առաջին քիչ թե շատ վտանգավոր պահն ունեցավ 34-րդ րոպեին, երբ ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը կենտրոնով առաջ շարժվեց և տուգանային հրապարակի մատույցներից կատարեց հարված, որը շեղ ստացվեց: Թվում էր, որ թիմերը ընդմիջման են գնալու 0:0 հաշվի պայմաններում, սակայն Ալեքսանդր Կարապետյանն այլ կարծիքի էր: 44-րդ րոպեին ռուսական «Տամբովի» հարձակվողն Արշակ Կորյանի հաջող գործողություններից ու փոխանցումից հետո տպավորիչ հարվածով գրավեց հյուրերի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն բելառուսական «Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը հապաղեց և կորցրեց հարվածի պահը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղն անցնում էր հավասար պայքարում: 57-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ստուգեց մրցակցի դարպասապահի զգոնությունը և վերջինս հետ մղեց գնդակը: Հայաստանի հավաքականը դեմ չէր երկրորդ համարով խաղալուն և ամուր պաշտպանությամբ սպասում էր իր շանսին: Էստոնացիներին չէր հաջողվում ստեղծել վտանգավոր պահեր: 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սլովակիայի «Ժիլինայի» 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը Հայաստանի հավաքականում նորամուտը կարող էր անմիջապես նշել գոլով, սակայն դաշտ դուրս գալուց վայրկյաններ անց նա կորցրեց իրական գոլային պահ: Այնուամենայնիվ, քիչ անց գնդակը երկրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Հեռվից կատարած տպավորիչ հարվածով Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, որը բացեց գոլերի հաշիվն ազգային թիմում: Երկրորդ գոլից հետո էլ դաշտի տերերն ակտիվություն էին դրսևորում առջևի գծում և ունեին վստահ տեսք: 70-րդ րոպեին Էստոնիայի հավաքականն ունեցավ իրական գոլային պահ, բայց գնդակը չհայտնվեց դարպասում: 76-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ՝ կատարելով շեղ հարված: Հայաստանի հավաքականը մրցակցին թելադրում էր իր խաղը և վտանգավոր գործում հատկապես հակագրոհելիս: 79-րդ րոպեին գոլ խփելուն մոտ էր Տիգրան Բարսեղյանը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Խաղի վերջնամասում էստոնացիներն ակտիվացել էին և փորձում էին կրճատել հաշիվը, սակայն դա Հայաստանի հավաքականին չխանգարեց հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Խմբի մյուս խաղում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին Թբիլիսիում՝ 1:1: Երկրորդ տուրից հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ էստոնացիները միավոր չեն վաստակել: Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին: Ազգերի լիգա, երկրորդ տուր C դիվիզիոն, երկրորդ խումբ Հայաստան - Էստոնիա՝ 2:0 Ալեքսանդր Կարապետյան, 44, Վբեյմար Անգուլո, 65 Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր (Տարոն Ոսկանյան, 46), Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Գեղամ Կադիմյան (Խորեն Բայրամյան, 73), Արշակ Կորյան (Վահան Բիչախչյան, 64), Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան
https://mediaroom.am/armenia/sport/item/14122-2-0.html

Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram