Ով կփոխարինի Արսեն Ջուլֆալակյանին. (լուսանկար)
ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ նա նաև նշել է, որ քայլի հիմնական պատճառն է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Ազգային ժողովի կակոնակարգի 155-րդ հոդվածի համաձայն ' 1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ. 2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է պատգամավոր համամասնական ցուցակով, և եթե մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, ապա նրան կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Նարեկ Ղահրամանյանը: