«Հայրենիք» կուսակցության հաջողություններին իշխանությունը պատասխանում է ֆեյքերով
Մերձիշխանական ԶԼՄ-ները հոդվածներ են տարածում, թե իբր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ կուսակցությունը սպասում է ԲՀԿ կողմից հրավիրվելիք հանրահավաքին, և եթե այն բազմամարդ ու հաջողված լինի, ապա «Հայրենիքը» ևս կմիանա դրան:
«Չնայած տարբեր մարզերում տարածքային կառույցներ բացելուն, այս կուսակցությունում հասկացել են, որ իրենք անկարող են ինքնուրույն քաղաքական օրակարգ ներկայացնել»,-նշված է հոդվածում:
Մերձիշխանական ԶԼՄ-ները կատարում են վերևից եկող հրահանգները՝ ստուգել «Հայրենիք» կուսակցության հնարավոր արձագանքը, սև պիար են իրականացնում նրա առաջնորդ ու ժողովրդի համակրանքը վայելող Արթուր Վանեցյանի դեմ, սակայն այդ բոլոր մեթոդները զուր են, քանի որ բոլոր իմքայլական ֆեյքերն ու դերակատարները, նրանց շահերը սպասարկող ԶԼՄ-ներն արդեն բացահայտված են, նրանք գործիքակազմը բոլորին հայտնի է:
«Հայրենիքը» շարունակում է իր ակտիվ կուսակցաշինական գործունեությունը, կուսակցության շարքերն անընդհատ համալրվում են, բացվում են նոր գրասենյակներ մարզերում, ժողովրդի հետաքրքրությունը դեպի կուսակցություն աճում է, իսկ Վանեցյանի անձնական վարկանիշը շատ բարձր է: Դա է պատճառը, որ այսօրվա իշխանությունները խառնվել են իրար ու փորձում են տարբեր գործիքներով հարվածել կուսակցությանը:
Իմքայլականները գիտակցում են, որ շուտով հրաժեշտ են տալու իրենց աթոռներին, իսկ դա ցավոտ թեմա է: