Որն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է նոր ուժի մեջ մտած կարանտինի և արտակարգ դրության տարբերությունները: «Ամենակարևոր փոփոխություններից մեկը հավաքների սահմանափակման վերացումն է. այսուհետ հնարավոր է հավաքներ իրականացնել՝ պահպանելով լիազոր մարմնի կողմից որոշված անվտանգության կանոնները: Բացի այդ, փոխվում է նաև տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների ծավալը, և այսուհետ դրանք չեն կարող դադարեցվել. միայն որոշակի պայմանների առկայություն ապահովելու պարագայում դրանք կարող են ազատորեն գործել: Փոխվել են նաև կասեցումները. եթե որոշակի կանոնների խախտման դեպքեր են արձանագրվում, դրանց գործունեությունը հնարավոր չի լինելու կասեցնել, այլ միայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով կլինեն համապատասխան տույժի կիրառումներ: Դուրս է եկել նաև էլեկտրոնային վերահսկողության համակարգը: Այսինքն, բովանդակային առումով բավականին փոփոխություններ են արվել»