«Հայոց Արծիվների» կոչը. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է`
Կո՛չ եմ անում ինչպես 1992-1994թթ-ին արցախյան պատերազմի, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից մարտական իմ բոլոր եղբայրների՛ն և քույրերի՛ն, Քրիստոնյա բոլոր հոգևորականների՛ն, հայրենաշունչ երիտասարդների՛ն և ուսանողների՛ն, հայրենաբույր նորապսակների՛ն, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հին և նոր արծիվ անդամների՛ն, հայոց պետության սահմաններն անցած 28 տարիներին անառիկ պահպանած և ազգային բանակից արդեն զորացրված ազգապահ հայորդիների՛ն, կրթության, գիտության, արվեստի, մշակույթի, գրականության, սպորտի նվիրյալ գործիչների՛ն, մարզական բոլոր ընտանիքների՛ն, Աստվածահաճո առաքելություն իրականացնող մանկավարժների՛ն և բժիշկների՛ն, օրենսդիր և գործադիր մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր համակարգում ծառայող և աշխատող գաղափարական և ազնվաբարո բոլոր քաղաքացիների՛ն, ընտանիքապաշտ ծնողների՛ն, վաստակաշատ թոշակառուների՛ն, գործազուրկ իմ եղբայրների՛ն և քույրերի՛ն, արդարության և ճշմարտության բոլոր մարտիկների՛ն` անաչառ լրագրողների՛ն, աշխարհասփյուռ հայերի՛ն. առանց վարանելու՝ սույն թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ՝ ԺԱՄԸ 17:00-ԻՆ, ԵՐԵՎԱՆ քաղաքի ԱԶԱՏՈւԹՅԱՆ (Օպերայի) հրապարակում անձամբ մասնակցե՛ք կայանալիք հավաքին (միտինգին)՝ ՁԵՐ կողմից հիմնադրելով «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժում. միահամուռ ուժերով ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին և ձևավորենք Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն:
ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ Է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:
«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան