Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այդ մարդուց. Արթուր Ղազինյան
Քաղաքական գործիչները շարունակում են իրենց ֆեյսբուքյան էջերում քննարկել Ռաֆայել Իշխանյանի անվան N153 հիմնական դպրոցում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները...
Մասնավորապես «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է՝
Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ:
Հատկապես, եթե այս բարեվարքության հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ գտնվող բացատրությունը «յաշչիկի» հետ կապ ունեցող և այն ճանաչող երեխայի մոտ առաջացնում է դպրոցը թողնելու և փողոցում անգրագետ մնալով «յաշչիկ առնելու» անզուսպ ցանկություն:
Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այդ մարդուց, փակեք նրանց աչքերն ու ականջները նրա խոսելու ժամանակ կամ փոխեք հեռուստաալիքը:
Իսկ ավելի ճիշտ կլինի այդ մարդուն դասակարգել 18+ ժանրում և օրենքի ուժով ցուցադրել միայն գիշերը 00.00-ից հետո: