ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հարցով պատժամիջոցային ցանկը
Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի հարցով պատժամիջոցային ցանկը՝ ևս 45 իրանցիների և Լիբանանի մեկ քաղաքացու ներառելով ցուցակում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկման հարցերով վարչության (OFAC) տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սահմանափակումների ցանկում հայտնված անձինք առնչություն ունեն իրանական հատուկ ծառայությունների և «Հեզբոլլահ» շարժման հետ: