Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում
Ռումինիայում աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ:
Այս մասին մարզիկը հայտնել է Facebook-ի իր էջում։
Աղասյանը նաև տեսանյութ է հրապարակել մրցումներից։
Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանն առաջին տեղն է գրավել 16 մետր 53 սմ արդյունքով:
Սա 25-ամյա մարզիկի արդեն վեցերորդ ոսկե մեդալն է բալկանյան խաղերում:
Նշենք, որ աթլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայում մասնակցել է բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը