Չինաստանը նախատեսում է սկսել աստղակերպերի ուսումնասիրման հավակնոտ առաքելություն
Չինաստանը նախատեսում է սկսել աստղակերպերի հետազոտման հավակնոտ առաքելություն։ Այս մասին ասել է Տիեզերական տարածության հետազոտության եւ ուսումնասիրման չինական կենտրոնի ղեկավար Լյու Ցզիչժունը։
Նրա խոսքով՝ առաքելությունը կտեւի 10 տարի։ Երկրամերձ ուղեծրում նմուշների հավաքման համար ուղարկվել է տիեզերասարք։ Աստղակերպ 2016-ի նմուշների հավաքումից հետո սարքը կվերադառնա Երկրի ուղեծիր։ Պարկուճը կմոտենա Երկրի մակերեսին, իսկ առանձին մոդուլը՝ 133P գիսաստղին։
Առաքելության ժամկետը նշված չէ։
Չինական տիեզերական գործակալությունն այս տարի հայտարարել է դեպի Լուսին եւս մեկ թռիչքի մասին, որի վերջնական նպատակն է համատեղ լուսնային հետազոտական բազայի ստեղծումը։
Չինաստանն այժմ ավելի շատ միջոցներ է ծախսում իր քաղաքացիական եւ տիեզերական ծրագրերի վրա, քան Ռուսաստանը եւ Ճապոնիան, եւ զիջում է միայն ԱՄՆ-ին։ Նրա 2017-ի բյուջեն Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը գնահատել է 8,4 մլրդ դոլար։