Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Վրաստանի ազգային արժույթը շարունակում է անկում գրանցել. ներկայիս պաշտոնական փոխարժեքը կազմում է 3,2537 լարի՝ մեկ դոլարի դիմաց և 3,8267 լարի՝ մեկ եվրոյի դիմաց:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դա լարիի փոխարժեքի ռեկորդային նվազումն է եվրոյի նկատմամբ. եվրոպական արժույթը դեռևս երբեք այդքան թանկ չի եղել վրացական ազգային արժույթի պատմության մեջ:
Մինչ այս լարիի ռեկորդային անկում էր արձանագրվել 2020 թվականի մարտի 27-ին՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից անմիջապես հետո: Այն ժամանակ մեկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 3,8159 լարի:
Վրացական արժույթի հերթական արժեզրկումն սկսվել է սահմանների փակումից և համավարակի ֆոնին արտակարգ միջոցառումների հայտարարումից հետո: