Պուտինն Ալիեւի ու Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրակրկիտ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները:
«Համապատասխանաբար, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մանրակրկիտ կերպով քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում: