Արթուր Վանեցյանը ներկայացավ ԱԱԾ
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
«Քրեական գործի շրջանակներում հրավիրվել եմ հարցաքննության»,- լրագրողներին ասաց Վանեցյանը։
Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Վանեցյանն ասաց, որ տեղյակ չի։