ԱԱԾ-ն ձերբակալեց Շարմազանովին
ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, նա կալանավորվեց 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։Այս մասին Hraparak.am-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնեց, որ մեկ ժամ առաջ էր Շարմազանովը հրավիրվել ԱԱԾ։ ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։ Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած հանրահավաքին։