Իշխան Սաղաթելյանը եւ Արթուր Վանեցյանը հրավիրել են ՀՔԾ. Լուսինե Սահակյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին դատարանից դուրս գալով հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակն այն է, որ նորից հրավիրել են ՀՔԾ։ Ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա շեշտեց, որ, փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին. «Շարունակությունը մնում է ժողովրդին»։
Նշենք, որ դատարանի դիմաց էին հավաքվել Սաղաթելյանի համակիրները, որոնք ծափահարություններով դիմավորեցին նրան