Հայաստանի պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանին․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի Հանրապետությանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները կատարելու վերաբերյալ: