Ադրբեջանցի զինծառայողներն Արցախում պղծել են հերթական եկեղեցին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Инфотека24 Տելեգրամի ալիքը։
Տեսանյութում ադրբեջանցին բարձրացել է եկեղեցու գմբեթի վրա և փորձում է տապալել եկեղեցու խաչը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը։ Ալիևն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով է գործելու ադրբեջանական կողմը: