Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կազմել է 512.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 6.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 608.83 դրամ (աճել է 8.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.65 դրամ (աճել է 9.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ (աճել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 393.74 դրամ, ոսկի՝ 30,310.21 դրամ, պլատին՝ 15,581.71 դրամ: